Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով , 18-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը.
Նորատուս համայնքի ավագանին
Որոշեց. Հաստատել՝
1.Առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր երեխային տրամադրվող գումարի չափը՝ 10.000 /տասը հազար/ դրամ
2.Յուրաքանչյուր նորածին երեխային տրամադրվող միանվագ գումարի չափը՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ:
3.Շրջանավարտների համար միջոցառում կազմակերպելու և նվերներ գնելու համար տրամադրվող գումարի չափը մեկ շրջանավարտի հաշվով՝ մինչև 14000 /տասնչորս հազար/դրամ
4.Տարեմուտի միջոցառում կազմակերպելու և նվերներ ձեռք բերելու համար տրամադրվող գումարի չափը յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ մինչև 2000 /երկու հազար/դրամ
5.2020թ. թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ գերեզմանաքարի ձեռք բերման և տեղադրման համար 800000-ական դրամ, վիրավոր զինծառայողներին՝ 150000-ական դրամ /միանվագ/ և Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներին՝ 50000-ական դրամ
6.Միայնակ կենսաթոշակառուներին տրամադրվող գումարի չափը՝ մինչև 20000 (քսան հազար)դրամ
7.Ծանր հիվանդությունների դեպքում տրամադրվող գումարի չափը՝ մինչև 50000 (հիսուն հազար) դրամ
8.Սոցիալապես անապահով ընտանիքներին և բուժման կարիք ունեցող բնակիչներին տրամադրվող գումարի չափը՝ մինչև 25000 (քսանհինգ հազար) դրամ
9.Տնտեսական բնույթի և այլ կարիքների անհրաժեշտության դեպքում տրամադրվող գումարի չափը՝ 30000-50000 (երեսուն հազարից մինչև հիսուն հազար) դրամ |