Այսօր: Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020թ.
Նորատուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/07/2014
ՆԱ ԷԼ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿԻ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ

      Մեր հողի ու արյան դարավոր, նենգ ու անողոք թշնամին հերթական անգամ սուգ ու շիվան մտցրեց անմեղ ու չարքաշ մի ընտանիք, որն ապրում էր խաղաղ ու հոգսաշատ, բայց սովորական կյանքով, իսկ նրա զավակը նվիրաբար կատարում էր հայրենիքի հանդեպ իր պարտքը պաշտպանական դիրքերում: Ավա՜ղ, արյունարբու ոսոխի դարանակալ գնդակը գտավ նաև Նորատուս գյուղի բնակիչ Արմեն Արթուրի Ավետիսյանին՝ անգթորեն խլելով նրա մատաղ ու ծաղկուն կյանքը, այնքան լուսավոր երազներն ու նպատակները: Մարտական դիրքերում զոհված և հետմահու «Մարտական խաչ» շքանշանի արժանացած Արմեն Ավետիսյանը ծնվել է 1995թ. մայիսի 20-ին:

      Ավարտել է Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Շրջապատում դրսևորել է մարդկային լավագույն հատկանիշներ: Բարի էր, խելացի ու հոգատար բոլորի հանդեպ, աչքի էր ընկել օրինակելի վարքով և աշխատասիրությամբ: Օգնում էր ծնողներին՝ հայթայթելու իրենց ընտանիքի հանապազօրյա հացը:

      Դպրոցն ավարտելուց հետո նա զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով ԼՂՀ զինված ուժերում, որտեղ նույնպես աչքի է ընկել հայրենասիրությամբ և պատասխանատվությամբ:

      Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը և վարչությունների պետերը այցելեցին Նորատուս գյուղ ցավակցելու Արմեն Ավետիսյանի ընտանիքին ու հարազատներին: Մարզպետն Արմեն Ավետիսյանի ընտանիքին հատկացրեց դրամական օգնություն:

      Հերոսին հրաժեշտ տալու համար այցելեցին զինվորականներ, պաշտոնյաներ, համագյուղացիներ, ուսուցիչներ ու դպրոցական ընկերներ:

      Սգալով մեր թանկ կորուստները՝ մենք պետք է բազմապատկենք մեր զգոնությունը թշնամու հանդեպ բոլոր ճակատներում, լինենք աչալուրջ նրա բոլոր քայլերի հանդեպ, որոնք իրենց մեջ միայն մահացու նենգություն են պարունակում:

«Գեղամա աշխարհ»

10 հուլիսի 2014թ.

Գեղամա աշխարհ
www.geghamaashkharh.blogspot.com

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Սևանի փ. 80


noratus.gegharquniq@mta.gov.am, noratushamaynq@gma

Պաշտոնական էլ. փոստ` 10023321@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ.
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner