Այսօր: Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020թ.
Նորատուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/08/2014
ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ. ՆՈՐԱՏՈՒՍ

      Գեղարքունիքի մարզի Նորատուս (Նորադուզ) համայնքը գտնվում է Երևանից մոտ 95 կմ, իսկ Գավառ քաղաքից՝ 5 կմ հեռավորության վրա: Այստեղ էլ, ինչպես մյուս համայնքներում, խնդիրները նույնն են. ճանապարհների ասֆալտապատում, ջրագծերի արդիականացում, նորի կառուցում, վարչական շենքերի պահպանությու և վերանորոգում: Այդ խնդիրների որոշ մասը Նորատուսի համայնքապետարանը կարողանում է լուծել իր միջոցներով: Համայնքային բյուջեից կատարված հատկացումներով պետք է ասֆալտապատվեն երկու գլխավոր փողոցները, կկատարվեն փողոցի լուսավորությունն ապահովող աշխատանքներ, ներդրում կկատարվի նաև գյուղի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներում: Նորատու համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը հատուկ շեշտում է, որ այս ծավալի աշխատանքներ հնարավոր էլինում իրականացնել միայն այն բանի շնորհիվ որ գյուղացիները պատշաճորեն կատարում են բոլոր վճարումները, ինչի շնորհիվ ունենում են 100 տոկոսանոց հավաքագրում: Բյուջետային բավարար միջոցները թույլ են տալիս այդ ընթացիկ ծախսերից բացի գումար տրամադրել նաև սոցալապես անապահով ընտանիքների օժանդակությանը: Նորատուսի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր իրականացվում են նաև պետական և դոնոր կազմակերպությունների ներդրումներով: Նրանց ծրագրերում ներառվել են համայնքիոռոգման ներքին ցանցի կառուցումը: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը չի կարողանում գյուղմթերքի լիարժեք արտադրություն իրականացնել: Կիրականացվի նաև խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումը, որի 18 կմ-ը կառուցվում է պետական ծրագրով, իսկ համայնքի նախաձեռնությամբ և ներդրմամբ՝ 15 կմ-ը: Նորատուսը մեծ համայնք է՝ շուրջ 6500 բնակչով: Նորատուսցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, որի շահավետ չլինելու պատճառով, գյուղացիները աշխատանք են փնտրում համայնքի քարի վերամշակման, պանրի, մակարոնի արտադրամասերում, հասարակական սպասարկման տարբեր օբյեկտներում, մի մասն էլ մեկնում է արտագնա ժամանակաոր աշխատանքների: Իհարկե խոսել Նորատուսի մասին ու չանդրադառնալ նրա հայտնի խաչքարերի դաշտին անհնար է: Այն ամենամեծն է Հայաստանի տարածքում և բազմաթիվ զբոսաշրջիկներ է բերում համայնք: Նորատուսի խաչքարերի շուրջ հյուսվել է մի հետաքրքիր ավանդազրույց: Օսմանյան թուրքերի ներխուժմանը դիմագրավող Գեղամ իշխանը իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին՝ ստեղծելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն: Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն: Նորատուսը հնագույն բնակավայր է՝ բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով: Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»՝՝ նոր տներ: Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվուն են 9-17-րդ դարերով: Նորատուսը եզակի համայնք է նրանով, որ իր վարչական տարածքում ունի մշակութային ժառանգության 681 օբյեկտներ, որոնցից 658-ը հանրապետական նշանակության հուշարձաններ են, իսկ 23-ը՝ տեղական: Անցյալի հուշարձաններով շրջապատված այս բացառիկ համայնքի ներկան ընթանում է սովորական հունով, մյուս բոլոր գյուղերին բնորոշ խնդիրներով ու դրանց հաղթահարման ջանքերով:

Տեղական ինքնակառավարում
www.yerevaklur.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Սևանի փ. 80


noratus.gegharquniq@mta.gov.am, noratushamaynq@gma

Պաշտոնական էլ. փոստ` 10023321@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ.
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner