Այսօր: Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020թ.
Նորատուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
12/02/2015
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՈՒԺԵՐԻՍ ՆԵՐԱԾԻՆ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ.

Պատրաստեմ

ուժերիս ներածին չափով

աջակցել համայնքի

բնակիչներին.

ՄՈՒՐԱԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքն ունի 6030բնակիչ: Մուրադ Հարությունյանը համայնքը ղեկավարում է արդեն 7 տարի: Համայնքի ցանկացած խնդիր, հարց, մանրուք գտնվում է նրա մշտական ուշադրության կենտրոնում և անպայման ստանում է լուծում: Այս տարիների ընթացքում համայնքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնց մասին էլ ՙԴեֆակտո՚  ամսագիրը զրուցեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հետ:

 

-Վերջին տարիներին լուծվել է համայնքում հիմնախնդիր հանդիսացող խմելու ջրի մատակարարման հարցը: Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի հետ համատեղ ամբողջովին փոխվել է հին ցանցը, անցկացվել է նոր ջրագիծ, որի շնորհիվ համայնքն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Իրականացվել և պարբերաբար իրականացվելու են ասֆալտապատման և լուսավորության ցանցի կառուցման լայնածավալ աշխատանքներ: Ասֆալտապատվել են Պ. Սևակ, Խ. Աբովյան, Վ. Մամիկոնյան, Սևանի փողոցները: 2015 թվականին նախատեսվել է հիմնանորոգել Գր. Նարեկացի և Հովհ. Թումանյան փողոցները: Տեղական բյուջեի միջոցներով՝ 41 մլնդրամ, կառուցվելէ 36 կմ լուսավորության ցանց, թվով 13 փողոցներում և 8 նրբանցքներում: Գազաֆիկացվել է համայնքում բնական գազ չունեցող միակ թաղամասը՝ Վ. Տերյան փողոցի վերջնամասը: Նորատուսում կանոնավոր կերպով կատարվում են աղբահանության աշխատանքներ, տեղադրվել են սպասասրահներ, աղբարկղներ, մաքրվում են փողոցները:

Համայնքում գործում են արվեստի դպրոց ու 2 մանկապարտեզ: Արվեստի դպրոցում գործումէ 12 բաժին, որտեղ սովորում է 155 աշակերտ: Մանկապարտեզները գործում են առանց ծնողական վճարի, ամբողջովին ֆինանսավորվում են տեղական բյուջեի միջոցներով: Ս. Հակոբյանի անվ. մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է 2010 թվականին՝պետական բյուջեից հատկացված միջոցներով, կահավորված է և ապահովված անհրաժեշտ գույքով: Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումն ընթացքի մեջ է, այն կավարտվի տարեվերջինՆորատուսն ունի նորմալ շենքային պայմաններով ապահովված 3 դպրոց, որտեղ սովորում է մոտ 800 աշակերտ: Համայնքն ունի հիմնանորոգված և կահավորված մշակույթի տուն և դահլիճ, որտեղ պարբերաբար անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ: 2011 թվականից սկսվել են 9-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները, մնացել է միայն գմբեթի տեղադրումը: Մեծ ուշադրություն է դարձվում գերեզմանոցի խաչքարերի, զոհվածների հուշարձանի տարածքը բարեկարգելուն և պահպանությունը նորմալ կազմակերպելուն: 2015թ նախատեսվել է տեղադրել ևս մեկ խաչ քար նվիրված Եղեռնի զոհերի 100 ամյակին:

 

Դեֆակտո
www.df.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Սևանի փ. 80


noratus.gegharquniq@mta.gov.am, noratushamaynq@gma

Պաշտոնական էլ. փոստ` 10023321@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ.
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner