Այսօր: Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020թ.
Նորատուսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/07/2014
ՆՈՐԱՏՈՒՍՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

     Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի Գրիգոր Լուսավորիչ, Խաչատուր Աբովյան և Վարդան Մամիկոնյան փողոցներում ընթանում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ:

     Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերանորոգումն ու ասֆալտապատումը կատարվում է պետական միջոցներով, Վարդան Մամիկոնյան և Խաչատուր Աբովյան փողոցներինը՝ տեղական բյուջեով:

     Ինչպես մեզ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, պետական միջոցներով կատարվող աշխատանքներն ընթանում են 200 գծամետր հատվածում, իսկ ծրագրի արժողությունը կազմում է 19,5միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբներին և արդեն գտնվում են ավարտական փուլում:

     Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ Վարդան Մամիկոնյան փողոցն ասֆալտապատվելու է 700 մետր հատվածում և տեղական բյուջեից ներդրվել է մոտ 29միլիոն դրամ: Խաչատուր Աբովյան փողոցը հիմնանորոգվելու է 500 մետր հատվածում, իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը ներդրել է 20 միլիոն դրամ: Աշխատանքները իրականացնում են «Գավառ ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները:

     Այս պահի դրությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ և կավարտվեն ամռան վերջին:

Հասմիկ Գրիգորյան

ԳԵՂԱՄԱ աշխարհ

25 հուլիսի 2014թ.

Գեղամա աշխարհ
www.geghamaashkharh.blogspot.com

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Սևանի փ. 80


noratus.gegharquniq@mta.gov.am, noratushamaynq@gma

Պաշտոնական էլ. փոստ` 10023321@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ.
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner