28.12.20
Նորատուսի պատմությունը
|
Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփականությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրություններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս ...
Մանրամասն |
|
19.12.20
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-21-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
|
Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ավարտից 40 օր անց Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Դեկտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց պատերազմում զոհվածների հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր:Համայնքապետ Մուրադ Հարությունյանը և աշխատակազմի աշխատակիցները ևս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին համայնքից արցախյան պատերազմում նահատակված հերոսներին,ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին:
|
|
30.10.20
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՁԵԶ
|
Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ընթացող պատերազմում հերոսաբար զոհվել են մեր համայնքի քաջարի զավակներ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՍԱՐԳՍԻ ԽՈՒԳՈՅԱՆԸ (2001), ԻՇԽԱՆ ՌՈՒՍՏԱՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ (2002), ԽԱՉԻԿ ԳՆԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ(2000), ՄԱՐՍԵԼ ԽԱՉԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ (2000),ԱՐՏՅՈՄ ՎԻԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ (2001) և ԿԱՐԵՆ ՍԱՍՈՒՆԻ ԲԱԴՈՅԱՆԸ (2000)։ Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, մեր հերոս տղաներ:
|
|
24.07.20
թրաֆիքինգի հետ կապված հարցի կարևորությունը
|


|
|
09.05.20
ՄԱՅԻՍԻ 9_Ը՝ ԵՌԱՏՈՆ
|
Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի հայերի համար: 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: Ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում, այնպես էլ Նորատուս համայնքում մայիսի 9-ի առթիվ կորոնավիրուսով պայմանավորված միջոցառում չանցկացվեց: Համայնքապետարանի կողմից ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:Եռատոնի առթիվ :համայնքապետարանի կողմից դրամական պարգևներ ստացան արցախյան ...
Մանրամասն |
|
06.04.20
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
|
Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։ Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:
|
|
20.03.20
Տեղեկացում
|
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում` օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր, կրե՛լ ձեռնոց եւ դիմակ, խուսափե՛լ մարդկային կուտակումներից, պահպանե՛լ սոցիալական հեռավորություն, չայցելել, եթե ունեք ջերմություն, հազ, գրիպ։ Խորհուրդ է տրվում շուկա այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |