Այսօր: Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017թ.
Նորատուսի գյուղապետարանի պաշտոնական կայք
ՆՈՐԱՏՈՒՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.17 Նորատուսի պատմությունը
Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թ., գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։ Մինչև 19-րդ դ. Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյանների սեփականությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրություններում կառավարիչն անվանվում է դեմեթար կամ մեփորել, որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի ... Մանրամասն
06.10.17 ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան`   կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ`   գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ:    Նորատուսի  գրադարանն  ունի   ութսուն  տարվա  պատմություն,  գրադարանի  բոլոր  բաժինները   համալրված  են  համապատասխան  գրականությամբ,  որոնք  տրամադրվում  են  ինչպես  համայնքապետարանի,  ... Մանրամասն
05.10.17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ը ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՆ Է
Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը:Համայնքապետ    Մուրադ  Հարությունյանը  և  աշխատակազմը  իրենց  մասնագիտական  տոնի  առթիվ   շնորհավորում  են  բոլոր ուսուցիչներին   և   կրթական ոլորտի աշխատողներին,  մաղթում  արգասաբեր  ու  բեղմնավոր  աշխատանք  մատաղ  սերնդի  կրթության  ու  դաստիարակության վեհ  գործում: Համայնքապետարանի  ... Մանրամասն
21.09.17 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է
Սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ ... Մանրամասն
17.09.17 ԽԱՉՎԵՐԱՑ
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:   Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: ... Մանրամասն
29.07.17 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
2017թվականի  հուլիսի  29-ին  Նորատուս  համայնքում  ևս  անցկացվեց  շաբաթօրյակ,  որին  ակտիվորեն  մասնակցում  էին  համայնքապետարանի,  մանկապարտեզների,  արվեստի   և  հանրակրթական  դպրոցների,  բուժամբուլատորիայի  աշխատակիցները,  արվեստի  դպրոցի  սաները, նաև  համայնքի  բնակիչներ:   Սանիտարական  մաքրման  աշխատանքներն  իրականացվեց  համայնքի  կենտրոնական  հատվածում,  դպրոցների,  մանկապարտեզների  շրջակայքում, Շոռ-Գյոլի վանքի,  խաչքարերի  և  Անհայտ  զինվորի հուշարձանի  տարածքներում:  Կուտակված  աղբը ... Մանրամասն
23.07.17 ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ
   Վարդավառի տոնը   կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը  Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:Համայնքում  ևս  անմասն  չեն ... Մանրամասն
1 2 3


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս


noratus.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023321@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner